Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ԱՄՆ-ը մտադիր է Թուրքիայում ամրապնդել «ժողովրդավարական արժեքները»

ԱՄՆ-ը մտադիր է Թուրքիայում ամրապնդել «ժողովրդավարական արժեքները»
24.11.2020 | 14:19

ԱՄՆ պետքարտուղարությունը մտադիր է ծրագիր նախաձեռնել, որը կամրապնդի Թուրքիայում «ժողովրդավարական արժեքները»: փաստաթղթին ծանոթացել է RT- ն: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է խթանել օրենքի գերակայությունն ու խոսքի ազատությունը, ամրապնդել թուրքական լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության՝ մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու կարողությունը:

ԱՄՆ-ը նախատեսում է օգնել թուրքական լրատվամիջոցներին` հայտնաբերելու «սխալ և կեղծ տեղեկատվությունը»: Այս նախաձեռնությամբ պետք է զբաղվի ԱՄՆ դեսպանությունը: «Այս միջոցառումները պետք է ուղղված լինեն Թուրքիայի և ԱՄՆ-ի ժողովուրդների միջև անձնական, կրթական և գործարար կապերի հաստատմանը և երկու երկրների հարաբերությունների կարևորության դրական ընկալման խրախուսմանը», – ասվում է փաստաթղթում: ԱՄՆ-ը ցանկանում է աշխատել Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում և հանրապետության տնտեսական բարգավաճման ամրապնդման գործում:

Դիտվել է՝ 1749

Մեկնաբանություններ